«Ինչքա՜ն գեղեցիկ-նվիրական բառեր այս իշխանությունն արժեզրկեց»․ Արմինե Օհանյան
![]() 234 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 03:24 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքա՜ն գեղեցիկ- նվիրական բառեր, արտահայտություններ այս իշխանությունն արժեզրկեց, ոչնչացրեց, հողին հավասարեցրեց, հանեց մեր լեքսիկոնից: Սրանց ապաշնորհ ու հայրենադավ քաղաքականության արդյունքում սկսեցինք զզվել «խաղաղություն» բառից, որովհետև այն նույնացվեց մուրացկանության, խեղճության, ողորմելի պահվածքի, թշնամու առաջ խոնարհվելու, պարտվողականության հետ: Մեր խաղաղասեր, ամեն առիթով խաղաղություն մաղթող և խաղաղության կենացը խմող ժողովուրդը սկսեց խուսափել այդ բառը գործածելուց, քանի որ «նիկոլականներն» այնքան օգտագործեցին, որ բառը մաշվեց, ասոցացվեց ստրկամտության ու միակողմանի զիջումների հետ: Արարատ-Արագած արհեստական դիլեմայով մեզ մոտ բացասական վերաբերմունք հարուցեցին մեր սիրելի սարի՝ Արագածի նկատմամբ: Այն դարձավ խեղճության, ազգային արժեքներն ուրանալու, հայ ժողովրդի պատմությունն ու սրբությունները մոռանալու սիմվոլ: Բայց ի՞նչ մեղք ուներ խեղճ Արագածը, որ սրանք որոշել էին Արարատը մոռացնել տալ՝ Արագածը բարձրացնելու, Արագածի նկարն ամեն պատին և անգամ ինչ որ պարեկների համազգեստի վրա փակցնելու գնով: Սրանց պատճառով ուրիշ անմեղ բառերի էլ «պատերազմ» հայտարարեցինք: Օրինակ՝ «սահմանազատում-սահմանագծում» եզրույթից սկսեցինք սարսափել, երբ դա ընդամենը սահմանների հստակեցում և քարտեզագրում պետք է նշանակեր՝ ոչ ավելի: Կրթվել բառը դարձրեցին տգիտության, մեծամտության, ինքնառեկլամի հոմանիշ, «բանակ», «զինվոր», «պաշտպանություն» բառերը հանեցին շրջանառությունից, փոխարենը շրջանառելով գենդեր, փրայմերիզ, և այլ օտարածին տերմիններ»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
