«Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրի»․ Ավետիք Չալաբյան
![]() 220 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 21:42 «Բռնապետ Ալիևը երեկ ապագա պատերազմից խոսեց, նա խաղաղության պայմանագիր կնքելու համար անհնարին նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխություն, բանակի զինաթափում, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում՝ ըստ էության բռնությամբ։ Այդ ամեն ինչի մասին խոսելով Ադրբեջանի բռնապետն, ըստ էության, ասում է՝ ինձ ոչ մի խաղաղության պայմանագիր չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Հայաստանի բացարձակ կապիտուլյացիան․ Հայաստանը պետք է անձնատուր լինի»,- 24TV-ի եթերում կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով՝ այս բանակցությունները բոլորովին խաղաղության չեն տանում։ Չալաբյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի ցանկացած զիջում, Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դեմ․ պետք է դադարել զիջումներ անելը։ «Այստեղ գործող վարչախումբը ծառայում է թուրք-ադրբեջանական շահերին․․․ Պետք է հստակ ուղերձ տալ գործող իշխանությանը՝ ևս մի զիջում Ադրբեջանին, ևս մի ռազմական ագրեսիա, որ դուք դռները կբացեք, և ձեզ սրբելու ենք այստեղից․․․ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Սահմանադրություն փոխեն՝ մեր պատիվը գետնով տան։ Փաշինյանը գիտի, որ դա անելը շատ դժվար է, նա այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, կորցրել է աջակցությունը։ Պետք է ամեն ինչ անել, որ նա բացարձակ մեկուսանա, պետք է ձեռքերը կապել, որ չկարողանա մեզ հանձնել, կապիտուլյացիա ստորագրել»,- ընդգծել է Չալաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
