Ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում. «Ժողովուրդ»
![]() 656 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձևավորել կառավարություն, սակայն իրենց ներկայացրած հնգամյա հայեցակարգերից և ծրագրերից շատերը անգամ չեն մեկնարկել։ Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։ Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր և միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որևէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ ՏԿԵ նախկին նախարար և այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել էր. «Այս տարի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է Ելփինի ջրամբարը, ինչպես նաև Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները: Այս ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նախագծային-նախահաշվային փաստաթղթերի ձեւակերպման, եւ 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»։ 2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի և տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ՝ Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։ Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված: Նշված այս 22 ջրամբարի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 127 մլն խմ, իսկ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել էր 220 մլն դոլար։ Անգամ նախատեսվող գումարը հաշվարկված էր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա։ Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ, որոնք թվային տվյալներով կներկայացնենք հաջորդիվ։ Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
44602:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
64600:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
80000:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
549Երեկ, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
298Երեկ, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
678Երեկ, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
95908.03.2026, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
77206.03.2026, 00:48
