«Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում». Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. «Հրապարակ»
![]() 193 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. ««Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետևյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգևավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։ Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Ինքը՝ Փաշինյանն էլ տիկնոջ հետ հերթական անգամ այցելեց Շիրակի մարզ՝ Գյումրի: Փաշինյանն այդ ժողովում ասել է նաև, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի իր անձնական լուման ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
