Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսաստանն ասում է՝ ճանաչեիր Ղարաբաղը, ուրիշ պատմություն կլիներ»․ Հրանտ Բագրատյան

«Ռուսաստանն ասում է՝ ճանաչեիր Ղարաբաղը, ուրիշ պատմություն կլիներ»․ Հրանտ Բագրատյան
256
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 11:30

«Ի՞նչ եք խոսում ռուսների հետ, ինչո՞ւ եք անընդհատ ռուսներին հայհոյում»,- դիմելով Հայաստանի իշխանություններին՝ հարցրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ»-ի եթերում։ Լրագրողի դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները չկատարեց, Բագրատյանը հակադարձեց՝ ասելով․ «Ռուսները հստակ ասում են՝ «Ղարաբաղը ձեր տարածքը չէր», հոկտեմբերի 2-3-ին ռուսներն ասացին՝ «ճանաչեք՝ Ղարաբաղը, միջամտենք», դուք չճանաչեցիք, պարոն Փաշինյան»։
Ըստ բանախոսի, ՌԴ-ի դաշնակցությունը ՀՀ-ին երևում էր այն բանից, որ օրական երկու ինքնաթիռ զենք էին տալիս մեզ, եթե դա չտային՝ պատերազմը յոթ օր կտևեր։ «Ռուսաստանը դաշնակցային պարտավորություն ունի Հայաստանի հետ, Հայաստան, որը չի ճանաչում Ղարաբաղը, Ռուսաստանն էլ ասում ա՝ «ճանաչեիր՝ ուրիշ պատմություն կլիներ»,- ասաց Բագրատյանը։

«Ռուսաստանն ասում է՝ ճանաչեիր Ղարաբաղի անկախությունը, ուրիշ պատմություն կլիներ»․ Հրանտ Բագրատյան