Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչպե՞ս պատասխանել Իլհամ Ալիևին». Նաիրի Հոխիկյան

«Ինչպե՞ս պատասխանել Իլհամ Ալիևին». Նաիրի Հոխիկյան
160
Այսօր, 17:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս պատասխանել Իլհամ Ալիևին․
Ադրբեջանի նախագահը խոսում է 300000 ադրբեջանցիների՝ Հայաստանում հաստատվելու իրավունքի և նաև Արցախում, իբր, թե վնասների հատուցման մասին։
Նախ, եթե խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում բնակվել են X քանակությամբ ադրբեջանցիներ, ապա նույն այդ ժամանակ Ադրբեջանի վարչական կազմում գտնվող Գարդմանում (Հյուսիսային Արցախ՝ Քարհատ, Գանձակ, Գետաբեկ և այլն) իրենց պատմական հայրենիքում բնակվել են 120000-ից ավելի և Նախիջևանում՝ 70000-ից ավելի հայեր, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել 1988-92 թվականների ընթացքում։
Կարո՞ղ է Ադրբեջանը ապահովել մոտ 200000 հայերի վերադարձն իրենց ծննդավայր հայրենիք ու երաշխավորել նրանց անվտանգությունը։
Ավելացնենք։ Կարո՞ղ է Ադրբեջանն ապահովել Լեռնային Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150000 հայերի անվտանգ վերադարձը։
Չի կարող և չի ուզում։ Հետևաբար, ադրբեջանցիների առաջ փակ են մեր դռները, քանի դեռ Լեռնային Արցախում, Գարդմանում, Նախիջևանում 350000 հայերը չեն վերադարձել իրենց տներ ու չեն ստացել կրած վնասների հատուցում։
Այս թեմայով արդեն դիմել ենք ՄԱԿ-ի մի շարք կառույցների, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխաններ չունի»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան