Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից

Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
313
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 10:24

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևան քաղաքի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից։
Պահանջը՝ անվավեր ճանաչել իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման ապօրինի որոշումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Այս և մի շարք այլ գործերով Երևանի քաղաքապետը և ավագանու իշխող կոալիցիան 2025-ին դատարաններից դուրս չեն գալու, եթե իհարկե քաղաքապետարանից ավելի շուտ դուրս չեկան»։

Աղբյուրը`   Գրիգոր Երիցյան