«Եթե դրամարկղերը մի քանի ամսից հեռացվելու էին, ինչո՞ւ էին գնվել քաղաքի բյուջեի միջոցներով»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապիկարներ մշտական։
Այսօր Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով և 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։ Հասկացա՞ք սրանց կառավարման ապուշությունը։
Մանրամասն քննարկենք։
1.Փաստացի մի քանի հազար աշխատակից ունեցող քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը։ Այո, սա հետաձգել չէ, սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է, սա բյուջետային պարտավորությունների տապալում է, սա Telcell հետ աշխատանքի տապալում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ 2024 թվականի սկզբից հայտարարել էին, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերի մեկից և տապալել էին ամբողջ աշխատանքը։
2. Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի։ Եթե դրամարկղերը մի քանի ամսից հեռացվելու էին, ապա ինչու էին դրանք գնվել քաղաքի բյուջեի միջոցներով։ Մոտ 1000 հատ դրամարկղերը ձեռք էին բերվել բավականին կլորիկ գումարով և այդ իրերի ձեռքբերման մրցույթը կարծես թե շահել էր ներկա քպ պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված ձեռնարկությունը։ Հիմա այդ դրամարկղերը դեն են նետվելու։ Ո՞վ է պատասխան տալու այդ բացթողման համար: Թե՞ արդեն հիսուն մլն դրամը փող չէ: Քանի որ հեղափոխական ապիկարները միայն փողի լեզուն են հասկանում, առաջարկում եմ հետայսու ԱԺ, Երևանի քաղաքապետարանում, կառավարությունում աշխատավարձ և պարգևավճար վճարել միայն համարժեք դրամ արկղերով։ Օրինակ, եթե մի մանուկ պաշտոնյա ստանում է մեկ միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ, ապա հունվարի մեկից հետո նրան գումարի փոխարեն տալ քսան հատ դրամարկղ և գործընթացը շարունակել մինչև դեն նետվող դրամարկղերի վերջնական սպառումը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
216:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
39313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
116313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
44212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
123811.08.2026, 21:04