«Խաղաղության օրակարգը եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է ենթադրում, ինչո՞ւ է Ադրբեջանը անընդհատ նոր զենքեր գնում»․ Ոսկան Սարգսյան
![]() 274 Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ., 00:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին Հռոմում ասում էին՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի բանակը պետք է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Փաշինյանն Արցախը տարօրինակ պատերազմով հանձնեց, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, Ջերմուկի մոտակա բարձունքները, Գեղարքունիքի սարերը, այս տարի էլ Ոսկեպարի մերձակա պաշտպանական դիրքերը, Բաղանիս-Այրումի տարածքները և Իջևանի Կիրանց գյուղի հողերը հանձնեց Ադրբեջանին, սակայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքվեց։ Ընդհակառակը, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը նոր պահանջներ ներկայացրեց Հայաստանին՝ ՀՀ Սահմանադրության փոխում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի սահմաններից եվրոպական դիտորդների հեռացում, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձ Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի բանակի չվերազինում։ Այս վերջին պահանջն էլ Նիկոլ Փաշինյանը վերաշարադրել է որպես սեփական տեսակետ, սեփական օրակարգ։ Փաշինյանի խաղաղության օրակարգը եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է ենթադրում, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը 2025 թվականի ռազմական բյուջեն դարձրել 5 միլիարդ դոլար, անընդհատ նոր զենքեր է գնում։ Ո՞ւմ դեմ է Ադրբեջանն օգտագործելու այդ զենքերը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
