«Տիգրանաշենը կհանձնեն և դրանով Սյունիքը կկտրվի Հայաստանից». Խոսրով Հարությունյան
![]() 257 Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ., 14:00 ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը 168TV-ի եթերում հիշեցրել է 1919 թվականին բրիտանացի հայտնի հետախույզներից մեկի՝ ամերիկյան թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս ամերիկացիներին առաջարկում էր Հայաստանը բաժանել երկու մասի՝ ընդերքը՝ առանց հայերի, և հայերը՝ առանց Հայաստանի։ «Իսկ ո՞վ ասաց՝ այդ ծրագիրն այլևս հին է, կորցրել է ակտուալությունը իրենց համար։ Հիշո՞ւմ եք մի առիթով Ալիևն ասաց՝ մենք Սյունիք կմտնենք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով։ Կարծում եմ՝ այդ ծրագիրն է իրականացվում։ Բոլորովին վերջերս Մհեր Գրիգորյանն ասաց՝ հանձնաժողովը քննարկում է սահմանազատման մյուս հատվածը որտեղի՞ց սկսել։ Պատրաստ եմ գրազ գալ՝ սկսելու են Տիգրանաշենի հատվածից։ Տալու ենք Տիգրանաշենը, այն դառնալու է ռազմական հենակետ, ու դեպի Սյունիք գնացող ճանապարհը հայտնվելու է մի կողմից Ջերմուկի գլխին կանգնած ադրբեջանցիների, մյուս կողմից այդ հենակետի ազդեցության տակ։ Հերիք է մեկ-երկու կրակոց լինի գնացող մեքենաների ուղղությամբ, այլևս ոչ մի մեքենա չի գնա։ Դա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ, հնարավոր տարբերակն է, որին գնալու է Ալիևը»,- ասել է Հարությունյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
