Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինվում է»․ Տիգրան Աբրահամյան

«Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինվում է»․ Տիգրան Աբրահամյան
157
Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են:
Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջությամբ ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այլ նաև անձնակազմի, որոնք ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր են անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»: