«Սա մանիպուլյատիվ մոդել է, որ Փաշինյանը կիրառում է 2022 թվականից». Հակոբ Բադալյան
![]() 191 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 13:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, պարզապես իրեն այդ մասին ժողովրդին հայտնելուն խանգարել է «հայտնի հայրենասիրական մոդելը»: Սա գործնականում հայտնի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ մոդել է, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանն ըստ էության 2022 թվականից ի վեր: Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը ծանոթանալով բանակցային պատմությանը, չի հասկացել դրա բուն քաղաքական և աշխարհաքաղաքական էությունն ու մտածել է, որ այդ ամենը ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է: Ես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իհարկե չեմ ունեցել բանակցային պատմության խորհրդապահական մանրամասներին ծանոթանալու հնարավորություն, և գնահատականս կառուցված է բնականաբար գերազանցապես հրապարակային պատկերի վրա: Բայց, այդ պատկերն իսկ բավականին խոսուն է, արձանագրելու համար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աննախադեպ ձևաչափը չէր կարող լինել ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Համաձայն չեմ լինի իհարկե հակառակ պնդման, որ բանակցությունը Արցախի անկախության ճանաչման մասին էր: Ընդհանրապես, բանակցային գործընթացի «մասինները», ըստ իս, տարբեր են, այսինքն դրանում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի իր «մասինը»: Հարցը այն է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչի՞ «մասին» կկարողանա հասնել, ներեցեք այս մի փոքր «կալամբուր» ձևակերպման համար: Իսկ Փաշինյանին «խանգարել» է ոչ թե «հայրենասիրության հայտնի մոդելը», այլ շատ ավելի պարզ քաղաքական հաշվարկ: Եթե Փաշինյանը այդ խոսույթը օգտագործեր մինչև 2020 թվականի պատերազմը, ապա 2018-ի նրա վարկանիշը գահավիժելու էր սրընթաց: Սակայն, դրանից բացի, կա ըստ իս շատ ավելի լուրջ հանգամանք: Հնարավոր չէ լինել բանակցային գործընթացի մեջ, լինել դրա պատասխանատու, և այդօրինակ բաց համատեքստով հարաբերվել հանրության հետ: Դա կնշանակի պարզապես առանց զրահաբաճկոնի, բաց գլխով դուրս գալ խրամատավորված թշնամու դեմ: Հանրությանն այդպիսի բովանդակություն ներկայացնում է մարդ, որը մերժում ստանալու դեպքում պատրաստ է թողնել ու հեռանալ: Բնական է, որ 2018 թվականին և հետո, ընդ որում առ այսօր, Փաշինյանը պատրաստ չէ դրան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
