«Գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին»․ Լևոն Քոչարյան
![]() 224 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 22:06 Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց, ասում է, թե 1994 թվականից սկսած բանակցութուններ են ընթացել Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: Այս մասին իր թիքթոքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի առավոտյան արված գրառմանը: «Սա սուտ է, ոչ թե, որ ես այդպես եմ ասում կամ այդպես եմ ենթադրում, այլ փաստերով ապացուցված է, որ բանակցությունները մշտապես ընթացել են կա՛մ Արցախը Հայաստանին միանալու շուրջ, կա՛մ Արցախի անկախացման շուրջ: Սա փաստ է, որը չի կարող հերքել ոչ մեկը: Օրինակ՝ Քիվեսթյան փաստաթղթերով Արցախը միանում էր Հայաստանին, իսկ Մադրիդյան սկզբունքներով Արցախն անկախանում էր հանրաքվեի միջոցով: Այս ամենի մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ փորձելով ինքն իրեն արդարացնել՝ Արցախի կորստի համար, հազարավոր զոհերի համար: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետեւ նա գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին: Լինենք տեղեկացված եւ չտրվենք սրանց քարոզչական ստերին»,- նշել՝ Լևոն Քոչարյանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա ավելի ուշ այս թեմայի շուրջ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին: |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
