«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ` հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան
![]() 247 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 23:12 «Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կից հրապարակված տեսանյութում Փաշինյանը նշել է․ «Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որն առաջարկել եմ ՀՀ նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ով է մեղավոր և ով ինչում է մեղավոր: Եվ սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով։ Խոսքը միայն անցյալի մասին չէ, ապագայի ռազմավարությունները որոշելու և կողմնորոշվելու համար առանցքային իրադարձություն է: Մենք պետք է անենք վերջնական հետևություններ, մենք պետք է հասկանանք՝ ինչ և ինչու է տեղի ունեցել մեզ հետ, և խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է: Ճիշտ է՝ ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետև եզրակացությունը, ի վերջո, տեղի ունենալու է: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որն արդեն շարունակվում է 4+2 տարի, նկատի ունեմ մինչև 2020 թվականը և դրանից հետո, կիսատ մնա: Ես վճռական եմ և այդ խոսակցությունը տանելու եմ մինչև վերջ: Ինչ ֆորմատով՝ դա ուրիշ խնդիր է: Ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ-դիմաց, առերես կանգնելու և խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես ժողովրդին կօգնեմ այդ հետևություններն անելու գործում»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
