«Արդեն ժամանակն է, որ Փաշինյանին այցելեն իրավապահները»․ Սեյրան Օհանյան
![]() 344 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 20:18 Փաշինյանը ստում է, և նրա բոլոր գործողությունները հանգեցրել են բանակցային գործընթացի ձախողման, Արցախի հանձնման և պարտության։ «Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Հանցագործություն թույլ տվեց Նիկոլ Փաշինյանը, որ գալով իշխանության, չցանկացավ ուսումնասիրել՝ ինչ արդյունքի ենք հասել բանակցային գործընթացում։ Այն ժամանակ պետք է բանավեճի հրավիրեր նախկին նախագահներին, որպեսզի հասկանար, թե ինչ ուղղությամբ և ինչ տրամաբանությամբ պետք է շարունակվեր Արցախի շուրջ բանակցային գործընթացը։ Բանակցային ֆորմատը փոխելով՝ նա ջախջախեց ամբողջ պոտենցիալը․․․ Եվ հիմա բացահայտ սուտ, մանիպուլյացիոն գործողություններով փորձում է իր բոլոր ձախողումները, կատրած հանցագործությունները գցել ուրիշների վրա․․․ Քանի որ Փաշինյանը հանցագործություն է կատարել և ձախողել բանակցային գործընթացը, նա փորձում է հանրության մեջ երկրորդ ուղղություն ձևավորել, որին մասամբ կաջակցեն քաղաքացիները։ Նա Արցախը ճանաչեց՝ որպես Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց Արցախի հայաթափման, ցեղասպանություն է տեղի ունեցել, և նա հիմա պետք է փորձի կոծկել դա։ Ոչ թե նախագահները պետք է գնան Փաշինյանի հետ բանավեճի, այլ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ նրան այցելեն իրավապահները, որպեսզի գնահատական տան նրա ամբողջ գործունեությանը»,- ընդգծեց Օհանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
