Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իրանն Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի միակ գործուն լծակն է». Հակոբ Բադալյան

«Իրանն Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի միակ գործուն լծակն է». Հակոբ Բադալյան
140
Այսօր, 02:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի ընտրությունից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ Նահանգները կհարվածի Իրանին:
Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս: Ինչպես ասածը նկատի ունեմ ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ, օրինակ տնտեսական: ԱՄՆ-ն ի վիճակի՞ է մտնել Իրանի հետ պատերազմի տնտեսական բեռի տակ:
Այն, որ հայ հանրության մի որոշակի մասի համոզմամբ ԱՄՆ-ն ի վիճակի է ամեն ինչի, դա դեռ չի նշանակում, թե այդպես է իրականում: Բայց դրանից զատ, հարց է առաջանում նաեւ, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ: Սկսի, որ ի՞նչ անի:
Այո, Իրանի ներսում ԱՄՆ-ն գուցե գործադրի ապակայունացման ջանք: Բայց, այդ ջանքը՝ որպես կանոն, Իրանի ներսում ամրապնդում է պահպանողականների դիրքերը: Որովհետեւ, ռազմավարական իմաստով, ներկայիս Իրանն, ըստ էության, Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի միակ գործուն լծակն է իրական քաղաքականության ռեժիմում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան