Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանի վարչախումբը զբաղված է ամեն ինչով, բացի երկիրը նոր աղետներից պաշտպանելը». «ՀայաՔվե»

«Փաշինյանի վարչախումբը զբաղված է ամեն ինչով, բացի երկիրը նոր աղետներից պաշտպանելը». «ՀայաՔվե»
124
Երեկ, 17:18

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը չի ցանկանում բավարարվել Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ։
Ալիևը հստակ նպատակ ունի նախ ներթափանցելու Հայաստանի արևելյան շրջաններ՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, դուրս մղելու այնտեղից հայ բնակչությունը, իսկ հետո գրավելու այդ տարածքները և բռնակցելու Ադրբեջանին։
Այս ծրագրում նրան ակտիվորեն օգնում է Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանի վարչախումբը զբաղված է հեծանիվ քշելով, Հովիկ Աղազարյանին պատժելով, ջրի ծորակներով, Աննա Հակոբյանի կեղծ կրթարշավներով՝ ինչով ասես, բացի երկիրը և ժողովրդին վերահաս նոր աղետներից պաշտպանելով»:

Աղբյուրը`   ՀայաՔվե