ՄՊՀ-ն Երևանում ու մարզերում գործող բենզալցակայաններ է տուգանել

ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար․ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։
Հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի մարզ, Ավշար, Մ․Խորենացու 94, «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Ջրաբեր, Երևան-Սևան մայրուղի թիվ 25 հող, «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությանը պատկանող ք. Երևան, Հասրաթյան 29/2, Շահումյան 16 փող., 162/2 և Թբիլիսյան խճ. 13/1, «ԷԴԳԱՐ ՕԻԼ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Պռոշյան, Գևորգ Չաուշ 13, «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ընկերությանը պատկանող Վայոց Ձորի մարզ, Արենի, գ. Արփի, Երևանյան խճ. 21/4 և ԱՁ Կարեն Ֆամբուկյանին պատկանող ք․ Երևան, Աջափնյակ Թաղամաս, Հասրաթյան 9, 2 և Չաուշի 2 հասցեներում գտնվող բենզալցակայաններում վաճառվում է տվյալ մակնիշի ավտոմոբիլային բենզինին ներակայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանք։
Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։
Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար»,- ասված է ՄՊՀ հայատարարության մեջ։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
216:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
39313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
116313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
44212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
123811.08.2026, 21:04