«Ձևավորելու ենք համակարգ, որով հաջորդ ընտրությունների միջոցով իշխանափոխության ենք հասնելու». Էդմոն Մարուքյան
![]() 214 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 14:00 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը խաղաղաղության մասին չէ և չի կարող մեզ խաղաղություն բերել։ Այդ քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի։ Որովհետև մեր առջև ծառացած խնդիրները անտեսվում են և կեղծ օրակարգեր են հրամցվում։ Ինչպես դա անում էին 2020 թվականի պատերազմից առաջ։ Փոխանակ պատերազմի պատրաստվեինք, իսկ պատերազմը անխուսափելի էր, որովհետև խաղաղության ծրագիրը մերժվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մեզ այդ ժամանակ զբաղեցնում էին «Սահմանադրական դատարանի ճգնաժամով» ու «Հրայր Թովմասյանի գրչով»։ Այսօր նույնն է կրկնվում, ուղղակի դրան է գումարվել առաջիկա ընտրությունները ու իշխանությունները ժողովրդին զբաղեցնելու և քաղաքական դաշտը խառնելու, իրենց պրագմատիկ ծրագիրն են իրականացնում, երկիրը վերածելով կրկեսի։ Դա արվում է նրա համար, որ քաղաքական առողջ ուժերը այդ խառնաշփոթի մեջ չկարողանան պատրաստվել ընտրություններին և իրենք նորից լինեն ամենապատրաստվածը։ Մենք ամեն բան անելու ենք, որ մարդիկ չընկնեն իշխանությունների կողմից լարված այդ ծուղակը։ Իրական օրակարգեր առաջ քաշելով ձևավորելու ենք մի այնպիսի համակարգ, որով հաջորդ ընտրությունների միջոցով, կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, իշանափոխության ենք հասնելու»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
