«Նախկին նախագահները չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»․ Հայկ Կոնջորյան
![]() 196 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 14:36 «Վարչապետը հրավերն ուղարկել է ըստ էության երկրի նախկին ղեկավարներին և կա համարժեքության կարգավիճակների համապատասխանության հարց, և կարծում եմ՝ էդքանով հասկանալի է, թե ինչու էր ակնկալիքն այդպիսին՝ որ նախորդ նախագահները գան իրենց դեմքով, հրապարակային բանավեճի միջոցով»։ Այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը: Կոնջորյանի խոսքով, այն փաստարկները, որը նախկին նախագահները ներկայացնում են տարբեր մարդկանց, պատգամավորների միջոցով, թող գան և ուղիղ խոսեն. «Հարցադրում էր արվում, թե ինչու հենց հիմա այդ հարցը բարձրացավ, իրականում դուք հետևում եք ԱԺ նիստերին և աշխատանքներին, ամեն քառօրյայի ժամանակ այս հարցը ընդդիմությունը միշտ բարձրացնում է, մենք միշտ պատասխանում ենք»,- նշեց Կոնջորյանը։ «Ինչո՞ւ հրաժարվեցին, որովհետև իմ համոզմունքն այն է, որ իրենք չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
