«Ընդդիմությունը իր քառակուսիոտ մտածելակերպով չի կարող փողոց վերցնել». Նարեկ Մալյան
![]() 187 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 10:54 «Իմ կարծիքով ընդդիմության մտածելակերպը մի քիչ քառակուսիոտ է: Իրենք այդպիսի քառակուսիոտ մտածելակերպով չեն կարող փողոց վերցնել: Ես դա որպես մարդ եմ ասում, ով բոլոր ցույցերին գնում է»,-168-ի եթերում ասել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ «ընդդիմությունը մեկ միասնական օրակարգի առաջին կետ չունի, որը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը»: «Ընդդիմադիր դաշտում դա առաջին կետը չէ: Ես վստահ եմ, որ եթե 6 տարվա մեջ դա լիներ ամբողջ ընդդիմադիր դաշտի առաջնային կետը, մենք վաղուց Նիկոլ Փաշինյանին հրաժեշտ տված կլինեինք: Ես չեմ հավատում, որ մենք բոլորս ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու Նիկոլ Փաշինյանը մնում է»: Մալյանի համոզմամբ համախմբումը չի ստացվում, որովհետև օրակարգը տարբեր է: «Ընդդիմադիրների մեջ մի հետաքրքիր միֆ կա, որ ռեսուրսը մարդաքանակն է: Ոչ, դա չէ»,- նշեց Մալյանը և ընդգծեց, որ ինչ-որ ընդդիմադիր գործչի մոտ դա կարող է լինի իր հրապարակային խոսքը, ելույթները, մեկի մոտ՝ ցույցը առաջնորդելը, մյուսի մոտ մի ուրիշ բանը: Այսինքն՝ «ով ինչ ունի դնում է սեղանին, և ստացվում է իշխանափոխությունը»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
