«Փաշինյանին հաջողվում է «խթանել» այսպես ասած «բանավեճ»»․ Հակոբ Բադալյան
![]() 180 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 10:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանին այդուհանդերձ հաջողվում է «խթանել» այսպես ասած «բանավեճ»: Եվ կարևոր չէ, որ այդ «բանավեճը» կարող է ծավալվել նրան բնորոշելու գեղարվեստա-քաղաքական տրամաբանությամբ: Նա այլ բան թերևս չի էլ հաշվարկել: Կարևորը, որ հերթական անգամ իր վրա է «հրավիրել» կրակն ու վերցրել այն: Սա իհարկե խիզախության արձանագրում չէ, այլ քաղաքական հնարամտության, որով Փաշինյանը աշխատում է ներքաղաքական կյանքում: Մնացյալ դերակատարները, և հատկապես նրանք, որոնք մտնում են Փաշինյանի հետ վերը նկարագրածս տրամաբանությամբ «բանավեճի» մեջ, ըստ էության կամա, թե ակամա ենթարկվում են այդ հնարամտությանը: Ինչ խոսք, ըստ իս ամենեւին լավ կամ հեշտ օրից չէ, որ Նիկոլ Փաշինյանը կառուցում է այդ հաշվարկները, որոնք ըստ իս միտված են գերազանցապես սեփական ընտրազանգվածը բյուրեղացնելուն: Բայց, դա արդեն այլ հարց է: Եվ իհարկե, այլ հարց է նաև, որ նրա հետ «բանավեճի» մեջ մտնողները իրենք էլ գուցե հաշվարկում են, որ դրա միջոցով ի վերջո կհասնեն նրան, երբ Փաշինյանի քաղաքական հնարամտության այդ ռեսուրսը կմաշվի և կձանձրացնի իսպառ, այդ թվում նրա ընտրազանգվածին: Բայց, մինչ կձանձրանա ընտրազանգվածը, վաղուց կարծես թե ունենք մի վիճակ, երբ քաղաքականությունից, հասարակական-քաղաքական կյանքից ձանձրացել է մնացյալ հանրությունը, ասել թե՝ հասարակական մեծամասնությունը, նույնիսկ՝ ճնշող մեծամասնությունը: Այստեղ է խնդիրը, բայց այն կարծես թե չի ուզում նկատել և դրա ուղղությամբ աշխատել ոչ ոք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
