«Եթե այդքան դուխով է, թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը»․ Ռուբեն Մելքոնյան
![]() 210 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 13:36 «Ինչքա՞ն կարելի է սուտ ասել ու դրանով կերակրել մարդկանց։ Չէ՞ որ սևով սպիտակի վրա գրված բանակցային փաստաթղթեր կան։ Այսինքն՝ այս երկիրը 30 տարի բանակցել է՝ Արցախը ոնց տա Ադրբեջանի՞ն, ու Ադրբեջանը դրան ընդդիմացե՞լ է։ Այս կարգի սուտ հնարավոր չէ պատկերացնել»,- 168-ի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։ «Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են այս պարագայում լռել գործող դիվանագետները։ Դուք բանակցել եք Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու համա՞ր, խոսեք, պատասխանեք․․․Եթե այդքան դուխով է (Նիկոլ Փաշինյանը -Խմբ․), թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը, և բոլորը տեսնեն, որ, օրինակ, Քի Վեսթում Արցախը միացվում էր Հայաստանին։ Եվ Ադրբեջանի այն պահանջը, որ պետք է լուծարել Մինսկի խումբը, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ջանքերով կյանքի է կոչվում։ Հիմա ինչո՞ւ եք այս թեման բացել, դուք, որ Արցախի հարցը հաջողությամբ փակել եք, այն համարել եք Ադրբեջանի կազմում։ Սա միայն Մինսկի խումբը փակելու համար է արվում»,- ասաց Մելքոնյանը։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
