Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու»․ Դանիել Իոաննիսյան

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու»․ Դանիել Իոաննիսյան
142
Երեկ, 12:06

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու՝ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։
Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։
Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։
Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»։