«Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն». Բագրատ Սրբազան
![]() 242 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 13:42 «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վարչապետի թեկնածու լինելու թեմային, ասաց, որ երբեք չի ունեցել նման ցանկություն, դա եղել է հրապարակում հավաքված ժողովրդի ցանկությամբ և կուսակցությունների, կազմակերպությունների առաջադրմամբ: «Մեր առաջնային նպատակը երբեք էլ չի եղել վարչապետի թեկնածու առաջադրելը, եղել է հեռացնելը»,- ընդգծեց Սրբազանը և, ի պատասխան հարցի, թե «չե՞ք կարծում, որ վարչապետին հեռացնելու շարժում սկսելուց առաջ պետք է հանրության հետ պարզ խոսեք և ասեք, թե ով է լինելու վարչապետի ձեր թեքնածուն», ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, նախ, որովհետև պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կրելու ցանկություն ունեն, մարդիկ, ովքեր ընդունելի են, և մարդիկ, ովքեր հավակնություն չեն ունենա արդարության սկզբունքից շեղվելու: Այսօր որևէ թեկնածու գոյություն չունի, այդ թեկնածությունն էլ շատ պայմանական է: Այսօր գոյություն ունի փողոց, հրապարակ և առաջնորդություն: Ես վաստակել եմ այդ իրավունքը՝ ինքս ինձնով սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»: Այն դիտարկմանը, որ «մարդիկ չեն ուզում նախկինները հետ գան», Սրբազանը արձագանքեց. «Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
