«4 տարի հետո «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»․ Ուրալօղլու
![]() 405 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 17:00 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Ermenihaber-ի փոխանցմամբ, «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ «224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ «Եր՞բ է նախագիծը գործարկվելու» հաղորդավարի հարցին ի պատասխան՝ Ուրալօղլուն նշել է. «Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին կա, այն սկսել է գործել 2017 թվականից։ Մյուս գիծն էլ է սկսվում Բաքվից, գալիս հասնում է Հայաստան կամ Իրան, սրան դեռ կանդրադառնանք, և շարունակվում է՝ հասնելով Կարս։ Այս նարնջագույն գիծը (ցույց է տալիս քարտեզի վրա), ցույց է տալիս, որ այդ հատվածում աշխատանքներն ավարտվել են, իսկ Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանն ընկած հատվածի կառուցման աշխատանքները շարունակվում են»։ Անդրադառնալով Հայաստանով անցումին՝ նախարարը մասնավորապես նշել է. «43 կիլոմետրանոց հատվածի, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, և Իրանով անցնող 61 կիլոմետրանոց հատվածի շուրջ Ադրբեջանը բանակցություններ է վարում։ Այդ ամենը հստակեցնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
