««Հանրային»-ը հանձնարարություն է կատարում»․ Լիլիթ Գալստյան
![]() 378 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 22:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր։ Անկեղծ ասած, այս իշխանությունների արժեքաբանությանն ու նախընթաց վարքին ծանոթ լինելով՝ առանձնապես չզարմացա, որ «Հանրային հեռուստաընկերություն»-ը նախատեսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Ցավալի է, բայց ոչ՝ անսպասելի։ Ազգային ինստիտուտների, ինքնութենական արժեքների նկատմամբ սրանց անտագոնիզմը նորություն չէ, ոչ էլ՝ հակապետական ու հակազգային օրակարգերն են նորություն։ Սա նաև անձնական վրեժի ու քաղաքական հալածանքի դրսևորում է, կարմիր գծեր չունեցող վարչապետի և նրա թիմի՝ օրեցօր մաշվող վարկանիշի կողքին ծանր են տանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է լինել ամենամեծ հանրային հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտը։ Դժվար թե ընկալման խնդիր ունեն, հանձնառություն են իրականացնում։ Չեմ կարծում, որ այնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ այս վարքով անարգում են հազարավոր հայ քրիստոնյաների նվիրական սպասումները, իղձերը, Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունն ու տասնամյակների ավանդույթները։ Ինձ համար ակնհայտ է՝ «Հանրային»-ը հանձնարարություն կատարում։ Վեհափառ Հոր ամանորյա ուղերձը կապի այլ միջոցներով կհասնի հավատավոր հայ մարդուն։ Ամոթի, բարոյական անկումի ու պարտության այս ժամանակներն անցնելու են։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարերի ընթացքում շատ հալածանքների է ենթարկվել, հերձվածողների բախվել, բայց կանգուն է մնացել, ծառայել հայ ժողովրդին՝ անսասան։ Հ․Գ․ Ամեն հայի սրտից բխած, Լսի՛ր այս ձայն, ո՜վ Աստված. Երկա՛ր կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տե՛ր, անսասա՛ն պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։ Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
