«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան
![]() 349 Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ., 00:06 «Իշխող խումբը հայտնվել է փակուղում, տապալել են արտաքին քաղաքականությունը, այլևս որևէ ելք չունեն»,- «168ժամ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։ «Արևմուտքն իրենց խաբեց, ինչպես մենք զգուշացնում էինք, Ռուսաստանի հետ մեզ կռվeցրեցին, և ոչ մի բան նա Արևմուտքից չստացավ: Տեսնելով՝ ինչ է կատարվում Սիրիայում, հասկանալով՝ հաջորդը մենք ենք, նայելով, թե ինչպես են արդեն սկսել ջարդել քրդերին, և մեզ զգուշացնում են, որ նույն ձևով կվարվեն մեզ հետ, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է, տեսնելով, որ նրանք փակուղում են, ասելու բան չունեն, մեզ տապալեցին, որպես պետություն կոտրեցին, և հիմա եթե տղամարդկություն և արժանապատվություն ունենային, կընդունեին իրենց մեղքը: Բայց դրա փոխարեն՝ շատ ավելի հեշտ է զբաղվել ռեալիթի շոուներով և մեղավորներ փնտրել, ուրիշի վրա այդ մեղքը գցել»,- նշեց Խաչիկյանը։ Քաղաքագետը հարցեր հնչեցրեց․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել: Եթե Արցախը զիջած էր Ադրբեջանին, 35 տարի ինչի՞ շուրջ էին բանակցում։ Ինչո՞ւ էր նա ասում՝ իմ կետից կսկսեմ բանակցել: Ինչո՞ւ էր ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, 2020թ. պատերազմն ինչո՞ւ տեղի ունեցավ: 5000 տղա ինչի՞ համար մահացավ, ինչո՞ւ էր ասում՝ սա մեր նոր Սարդարապատն է․․․ Շատ օրինակներ կան: Ամենակարևորը՝ ինչի՞ մասին էր Պրահայի հանդիպումը, նա ինչո՞ւ գնաց Պրահա, ի՞նչ էին քննարկում, լայն ինքնավարությո՞ւն: Ո՞ւր է այդ ինքնավարությունը, ստացա՞նք»։ «Ակնհայտ է, որ սա այս մարդու ոճն է՝ անընդհատ նոր արդարացումներ է մտածում իր համար, քանի որ տեսնում է, որ շատ ծանր վիճակում ենք։ Կա՛մ ինքը գործակալ է, կատարում էր Թուրքիայի և Արևմուտքի կամքը՝ ազատվել Ղարաբաղից, որպեսզի ազատվենք Ռուսաստանից, որ լավ ապրենք, կա՛մ իրեն խաբեցին»,- ընդգծեց Խաչիկյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
