Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին ՀՀ իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին ՀՀ իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում»․ Տիգրան Աբրահամյան
158
Երեկ, 10:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում:
Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը՝ գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել:
Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:
Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա՛մ մինչև վերջ չեն տարվել, կա՛մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:
Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»։