«2 միլիարդ դրամով քանի՞ ծրագիր կարելի էր իրականացնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023թ․ օգոստոսի 11-ին կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։
Միջոցառումը պետք է տեղի ունենար 2023թ․ սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում: Անցել է մեկ տարի, 4 ամիս, ոչ Սնուփ Դոգի համերգն է կայացել, ոչ էլ ավելի քան 2 միլիարդ դրամ է վերադարձվել պետական բյուջե։
Նույն՝ 2023 թվականի համար Տավուշի մարզում հաստատվել է 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագիր (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում): Սնուփ Դոգին տրված ավելի քան 2 միլիարդ դրամով Տավուշի մարզում քանի՞ ծրագիր կարելի էր իրականացնել, անմխիթար վիճակում գտնվող հանրակրթական դպրոցների քանի՞ շենք կարելի էր նորոգել»։

««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
6012:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
173Երեկ, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
70321.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
71421.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
28021.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
32620.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
98118.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
100118.09.2026, 18:25