«Ե՞րբ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել»․ Արամ Սարգսյան
![]() 212 Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 10:48 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ և ինչու՞ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել Տարին ավարտվում է, ես էլ որոշեցի ամփոփել եղածը, շրջանառվող թեմաների վերաբերյալ տեսակետ հայտնել, հոդված գրել։ Ինչո՞ւ հոդված, քանի որ գրավոր նյութը համարում եմ ավելի մնայուն և ինձ ու թիմակիցներիս էլ պարտավորեցնող... 2020-ին, երբ մեր և մեր թշնամու ռազմական ներուժի հարաբերակցությունը վեցը մեկի էր, պատերազմի վերսկսվելը, բնականաբար, անխուսափելի էր: Կապ չունի՝ ո՞վ էր բանակցողը, ի՞նչ էր բանակցվել ու բանակցում հիմա։ Համոզված եմ, որ թե նախկին նախագահները, թե գործող իշխանությունը չի հակադրվի իմ այս տեսակետին, առավել ևս, որ 2000-ից սկսած մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ջանք ու եռանդ չէր խնայել տարածաշրջանում նման ռազմական փոխհարաբերության հասնելու խնդրում։ Հետևաբար, ստատուս քվոն պահելով՝ բանակցությունները ձգձգելու կողմնակիցը ոչ թե ՀՀ-ն, այլ Ադրբեջանն է եղել, ուժեղանալու և ուժով խնդիրը լուծելու նպատակադրումով։ Ըստ այդմ էլ, բանակցային փաստաթղթերում մեղավոր փնտրելը անիմաստ և անարդյունք զբաղմունք է, ու դա չտեսնելը հնարավոր չէ և թող ինձ ներեն նախորդ և ներկա իշխանությունները իրենց այդ առաջարկներին կոշտ հակադրվելու համար։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
