«Պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը վարկ էր վերցնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցուկես տարում Հայաստանի արտաքին պարտքը 6,7 միլիարդ դոլարից հասել է գրեթե 13 միլիարդ դոլարի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2025 թվականին Հայաստանը կմարի 1,6 միլիարդ դոլարի մայր պարտք և 780 միլիոն դոլար պարտքի սպասարկման գումարներ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որպեսզի պետական բյուջեի պակասը լրացնի, որպեսզի այդ բյուջեից բարձր պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ բաժանի, պետբյուջեն մսխի յուրայինների կազմակերպություններին մեկ անձին, հրատապ ընթացակարգով պետպատվերներ տալու, Սևանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքով 40 հազար դոլար ծախսելու, զանազան ֆեստիվառներ կազմակերպելու համար։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկեր էր վերցնում։ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ն մսխում են պետական բյուջեն, սերունդներին գցում պարտքային մեծ բեռի տակ»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
39313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
116113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
44212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
123811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35711.08.2026, 16:54