«ՀՀ տնտեսությունն արագ տեմպերով սկսում է սառչել». «ՀայաՔվե»

822
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 17:18
«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ տնտեսությունը, երկու տարվա հարաբերական աճից հետո, արագ տեմպերով սկսում է սառել:
ՌԴ-ից եկած ռելոկանտները հետ են վերադառնում, ՌԴ-ի հետ վիթխարի տրանզիտային հոսքերն աստիճանաբար նվազում են: ՏՏ սեկտորն այս տարի նահանջ է ապրել, այդ թվում՝ ռուսական ընկերությունների հեռանալու պատճառով, սակայն հայկականների զարգացման տեմպերը ևս ընկել են:
Հաջորդ տարվա համար ընդունված է ռեկորդային դեֆիցիտով պետական բյուջե, որը բերելու է անխուսափելի ինֆլյացիոն երևույթների, դրամի արժեզրկման և պետական պարտքի աճի: Տնտեսության մեջ ներդրումները նվազել են, պլանավորված հարկային մուտքերը չեն հավաքագրվում:
Փոխարենը՝ հարկային բեռը մեծացվում է՝ ավելացվում է գույքահարկը և շրջանառության հարկը, որն առավելապես խփելու է փոքր տնտեսվարողներին»:
Աղբյուրը` ՀայաՔվե

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200910.11.2026, 19:37