«Ուորեն Բաֆետն առաջարկում է բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը առաջարկում է բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ: Նա նշում է, որ պարզապես պետք է ընդունել օրենք, ըստ որի, եթե բյուջեի դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ երեք տոկոսը, ապա Կոնգրեսի գործող որևէ անդամ չունի վերընտրվելու իրավունք:
Համաձայնեք, նույնիսկ հանճարեղության ձգտող առաջարկ է: Եվ սա ասում եմ առանց հեգնանքի:
Պետական գործերի արդյունավետությունը էապես կախված է այն հանգամանքից, թե այդ գործերի համար պատասխանատուները ինչ մեխանիզմներով են հաշվետու հանրությանը: Ի վերջո, նրանք ամեն ձախողման ելք կարողանում են գտնել պոպուլիզմի միջոցով, առավել ևս մեդիանենգափոխումների այսօրվա տեխնոլոգիական պայմաններում:
Մինչդեռ, երբ պարզապես օրենսդրորեն արգելվում է լինել պետության ղեկին, եթե պետությունը չի շարժվել բավարար արագությամբ և բավարար կանոնավորությամբ, ապա այդտեղ արդեն չի փրկի ոչ մի պոպուլիզմ:
Ընդ որում, Բաֆետի առաջարկած մեթոդը թերևս հիանալի տարբերակ է Հայաստանի համար: Դա թույլ կտա նաև մեկընդմիշտ փակել «նախկինների» թեման և ստիպել որևէ «ներկայի» մշտապես անձնապես պատասխանատու լինել ցուցանիշների համար:
Իհարկե, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում, և թե՛ թերևս այլուր այդպիսի մեխանիզմի ընդունումը գործնականում աներևակայելի է»:

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
8817:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
214Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
43411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
44911.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
44711.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
95010.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
166309.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
47609.09.2026, 10:18