«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես հույսերով չեմ ապրում, նոր տարին նոր բան չի բերելու, եթե աշխատանք չի արվել, եթե ինքներս մեզ և մեր վարքագիծը չենք փոխել: Հետևաբար որն է հայերիս 2025-ի թիվ մեկ անելիքը:
Միասնություն:
Միասնության և արդյունավետ պայքարի տարի դարձնենք: Շատ դժվարություններ են մեզ սպասվում, առանց միասնության և կազմակերպված պայքարի ոչինչի չենք հասնելու: Միասնաբար պետք է լուծենք հետևյալ խնդիրները:
Խնդիր 1: Մեկտեղվել՝ համաձայնվել անելիքների շուրջ: Սայլը տարբեր կողմեր քաշելով տեղից չենք շարժվի:
Խնդիր 2: Իրականացնել խաղաղ իշխանափոխություն:
Խնդիր 3: Միջազգային հարթակներում վերկանգնել հայկական իրավունքների պահանջները և սպասարկել դրանք:
Խնդիր 4: Զուգահեռ 3-րդ խնդրին, մոբիլիզացնել տնտեսական բոլոր ռեսուրսները, անցնել ճգնաժամային կառավարման: Սա ենթադրում մարդակենտրոն քաղաքականություններ բոլոր ոլորտներում. Մարդը պետք է ուժեղանա պետությունն ուժեղացնելու համար: Այս ամենին կան պարզ և գործուն տեխնոլոիգիաներ:
Խնդիր 5: Զուգահեռ խնդիր 4-ին, զբաղվել ՀՀ պաշտպանությամբ, այնպես ինչպես կզբաղվեինք, եթե լինեինք պաշարված ամրոց:
Այսինքն, եթե 20 հազար հոգի է զբաղվում երկրի պաշտպանությամբ, ապա վստահաբար պարտվում ենք, եթե 100 հազար, փոքր հավանակնություն է ստեղծվում, որ չենք պարտվի, եթե 500 հազար և ավել, ապա շատ մեծ հավանականությամբ մենք մեր առջև դրված բոլոր խնդիրներն իրագործում ենք: Հիշեք, պաշտպանական համակարգը ներկա տեխնոլոգիական զարգացման շրջանում միայն զինվորը և կրակելը չէ, ավելին զինվորն ու կրակելու կարողությունը համակարգի փոքր մասն են:
Խնդիր 6: Արցախի հայերին վերադարձնել Արցախ և ապահովել նրանց անվտանգությունը:
Այս ամենը իրատեսական է: Այս ամենի համար ունենք և գիտելիք և կարողություն և ռեսուրսներ: Մեզ պակասում է միանականությունն ու կազմակերպվածությունը»:

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ տեղի կունենա
5610:24
«Բա որ նվեր է, ինչո՞ւ է հետապնդում. ինքն է ամենամեծ նվերը Ադրբեջանի համար». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3110:18
«Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է ատելությունն ու թշնամությունը»․ Տիգրան Աբրահամյան
4509:42
«Ադրբեջանն ու Հայաստանը առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար»․ Ալիև
9709:36
«Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիր է ներկայացվել Թրամփին»․ #NYT
13409:31
«Դատարանն արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա»․ Էդգար Ղազարյան
5609:24
Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»
5709:18
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. «Ժողովուրդ»
5909:06