Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները։ Թարմացված ցանկը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։ Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն ուղղված են 23 կազմակերպության, երեք անհատի և 12 նավթատար նավի։
Մեծ Բրիտանիան ընդլայնել է «Ռոստեխ»-ի դեմ պատժամիջոցները և ավելացրել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային ընկերությունը, Իրկուտսկի նավթային ընկերության INK-Capital կառավարիչ ընկերությունը, ինչպես նաև մի քանի ընկերություններ Թուրքիայից, Չինաստանից և Թաիլանդից, որոնք «ներգրավված են Ուկրաինայի անկայունացման կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խաթարման կամ սպառնալիքի մեջ՝ Ռուսաստանին ապրանքներ կամ տեխնոլոգիաներ մատակարարելով»։
Ցուցակում նաև ներառված են Ղրղզստանից երեք և Կանադայից մեկ ընկերություններ։ Նշվում է, որ նրանք «ներգրավված են Ռուսաստանի կառավարությունից օգուտներ ստանալու կամ ֆինանսական գործարքների միջոցով աջակցելու մեջ»։
Մեծ Բրիտանիան վերջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել 23 ֆիզիկական և իրավաբանական անձանց և 8 նավերի նկատմամբ, որոնցից մի քանիսը պատկանում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։
Նոր ցուցակում ընդգրկվածների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական և չճանաչված Հարավային Օսիայի նախկին ղեկավար Ալան Գագլոևը, Հարավային Օսիայի նախագահ Մարատ Կամբոլովը, «Առաջինների շարժման» խորհրդի նախագահ Արթուր Օրլովը, ԱԴԾ սպա Յան Զանևսկին և այլք։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
87916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
82015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
131013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
167510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
182409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76409.11.2026, 15:18