«ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար»․ Հովսեփ Խուրշուդյան
![]() 237 Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 20:56 «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին՝ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ կքվեարկի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին՝ հաշվի առնելով նաև վարչապետի այն հայտարարությունը, թե «քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել այդ նախաձեռնությանը»։ «Չեմ կարծում, որ 60 հազար վավեր ստորագրություններն են, որ կստիպեն իշխանություններին այդ քայլին գնալ։ Կարծում եմ, որ իշխանությունների համար ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այն ճնշումների լույսի ներքո, որ Ռուսաստանն իրականացնում է Հայաստանի վրա՝ Մեղրիի միջանցքը ստանալու համար, սա փրկօղակ է․ այս ուղղությունը և ժողովրդի կողմից այս ուղղության սատարումը փրկօղակ է ՀՀ-ի համար։ Այդ 60 հազար հոգին, ովքեր ստորագրեցին, շատ կարևոր գործ արեցին Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար։ Եթե Հայաստան պետությունը, ՀՀ իշխանությունները չունենային այսպիսի այլընտրանք՝ այս գործընթացի պաշտոնականացման, ավելի դժվարությամբ հնարավոր կլիներ այս գործընթացը»,- նշեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, նպատակ չկա սրելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, կա նպատակ սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
