«Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանը գիտակցում էր՝ ճիշտը ինքնապաշտպանություն կազմակերպելն էր»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է:
Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է:
Իր վրա վերցնելով Շահումյանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը՝ Շահեն Մեղրյանը համախմբեց ոչ միայն տեղացիներին, այլ տարբեր հատվածներից օգնության շտապող անհատներին և ջոկատներին:
Նրա վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո (1993 թ.), վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց (Եղնիկներ), իսկ նրա շատ զինակիցներ հետագայում իրենց ծառայությունը շարունակեցին Քարվաճառի, Հաթերքի, Եղնիկների և Մատաղիսի զորամասերում:
Մեղրյանն այն անհատներից էր, ով նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին և իր ողջ ուժերը կենտրոնացրեց հայության պաշտպանության կազմակերպմանն ու գաղափարի շուրջ մարդկանց համախմբմանը:
Փառք մեր բոլոր նվիրյալներին,
հավերժ փառք մեր նահատակներին»:

«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
802:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
5900:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
4600:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
75Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
73Երեկ, 23:24
«Շնորհավորեց իր իսկ միջամտած ընտրություններում կեղծարարի բարոյական պարտությունը»․ Հովհաննես Իշխանյան
51Երեկ, 22:42
«Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները հենց «Ուժեղ Հայաստան»-ն է փոշիացրել»․ Նարինե Մկրտչյան
117Երեկ, 22:24
««Գաղտնի ցուցակները» պիտի իմանանք՝ ով են, ինչ են, քանի որ ռիսկ են պարունակում»․ Հովհաննես Իշխանյան
62Երեկ, 21:30