«Ահա և երկար սպասված ազատագրումը ռուսական գազային լծից»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկիրն առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից։ Գործարքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին Balkan Gas Hub հարթակի միջոցով, որտեղից Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով գազը մատակարարվել է Մոլդովա։
Ահա և երկար սպասված ազատագրումը ռուսական գազային լծից։
Սակայն խնդիրն այն է, որ Բուլղարիան հիմնականում վաճառում է ռուսական գազ, որը ներկրում է «Թուրքական հոսք»-ով։
Այսպիսով՝ Մոլդովան հրաժարվեց ռուսական էժան գազի ուղիղ մատակարարումներից, որպեսզի գնի նույն ռուսական գազը, բայց շատ ավելի թանկ գնով՝ միջնորդացված։
Այս իրավիճակը ձեզ ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է։
Անձամբ ես զուգահեռ կանցկացնեի պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանից գազ ներկրելու պատրաստակամության մասին հայտարարությունների հետ․ դիվերսիֆիկացման նպատակով, իհարկե։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ինքը խնդիրներ ունի իր ռեսուրսային բազայի հետ (իսկ դեռ հայտնի չէ, թե ինչպես կկրկնապատկվեն Եվրոպա մատակարարումները 2027 թվականին), դժվար չէ կռահել, թե ինչ գազ (հիպոթետիկորեն) կմատակարարվի Հայաստանին։
Ակնհայտ է մի բան՝ այս գազի գինը զգալիորեն կգերազանցի Մոսկվայի կողմից Հայաստանի համար սահմանված ոչ շուկայական գինը՝ 165 դոլար»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
39313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
116113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
44212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
123811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35711.08.2026, 16:54