Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բացարձակ պաթոսի ու պարտվողականության այս մենամարտում զոհաբերվում է ճշմարտությունը». Վահե Գրիգորյան

«Բացարձակ պաթոսի ու պարտվողականության այս մենամարտում զոհաբերվում է ճշմարտությունը». Վահե Գրիգորյան
164
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 23:12

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ մեկուկես տարի է անցել Ղարաբաղի կորստից, 4 տարուց ավելի՝ 2020թ. պարտությունից, սակայն առ այսօր որևէ լուրջ ու խորը մասնագիտական վերլուծություն չկա, թե ինչու ու ինչպես եղավ, որ վերջաբանն այսպես տխուր եղավ՝ ամենավատթար սցենարով:
Փոխարենը մի կողմի մեծ մասը թրքահաճո կերպով Ղարաբաղը ադրբեջանական է անվանում, մյուս մասի մեծ մասն էլ ինքնամոռաց գրում է հրեական «հաջորդ տարի Երուսաղեմում» կարգախոսի տեղայնացված «հաջորդ տարի Շուշիում» տարբերակը... Ու ամեն տարվա հետ ավելի է հեռվանում այդ հեռանկարը:
Բացարձակ պաթոսի ու բացարձակ պարտվողականության այս տխմար մենամարտում էլ զոհաբերվում է ճշմարտությունը»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան