«Առաջարկում եմ՝ դաշինք ձևավորել, ՔՊ-ին դուրս շպրտել Գյումրուց»․ Վարդան Ղուկասյան
![]() 260 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 11:54 «Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին 10-ից ավելի կուսակցություններ են մասնակցելու, նման թիվ երբեք չի եղել Գյումրու պատմության մեջ։ Բնականաբար սրա նպատակն է մաքսիմալ փոշիացնել ընդդիմության ձայները և որպեսզի Վարդան Ղուկասյանը իր կուսակցությունով չկարողանա հավաքել առավելագույն ձայներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ կասկած հայտնելով, որ այդ կուսակցություններից շատերը փորձելու են հանդես գալ իբրև ընդդիմադիր դիրքերից՝ իրենց ձայները ՔՊ-ին նվիրելու նպատակով։ «Ունեմ առանձնահատուկ առաջարկություն բոլոր այն կուսակցություններին, որոնք իրենց համարում են ընդդիմադիր․ եկեք մի կողմ թողնենք մեկս մյուսի հանդեպ ունեցած ատելությունը, միանանք և ընտրությունների գնանք հականիկոլական դաշինքով»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ առաջարկն ուժի մեջ է ուղիղ 10 օր, որի ընթացքում նա կզանգահարի բոլոր կուսակցությունների ղեկավարներին, որոնք մասնակցելու են ավագանու ընտրություններին։ Վարդան Ղուկասյանն առաջարկեց նաև հանդիպել, քննարկել և ընտրել միասնական թեկանծու։ «Ոչ ոք միանձնյա չի կարողանալու վերցնել Գյումրին, պետք է սկսենք դաշինք ձևավորել, որպեսզի կարողանանք ՔՊ-ին դուրս շպրտել Գյումրուց»,-ասաց Ղուկասյանը։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
