Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Առաջարկս չի վերաբերվում միայն նախընտրական ցուցակների 1֊ին համարներին»․ Վարդան Ղուկասյան

«Առաջարկս չի վերաբերվում միայն նախընտրական ցուցակների 1֊ին համարներին»․ Վարդան Ղուկասյան
206
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 12:54

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի թելեգրամյան գրառումը․ «Ի լրումն Վարդան Ղուկասյանի հայտարարության ․Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող հարգելի քաղաքացիներ.
Իմ առաջարկը հանդես գալու միասնական ընդդիմադիր ցուցակով վերաբերվում է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների նաև այլ անձանց (1֊ին համարներից բացի)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ
«առաջին համարներ» կարող են կայացնել միանձնյա կամայական որոշումներ հաշվի չառնելով շարքերի կարծիքը, ԴՕԿ կուսակցությունը և անձամբ Վարդան Ղուկասյանը քաղաքական կոնսուլտացիաներ կվարի նաև ընդդիմադիր կուսակցությունների այլ գործիչների հետ։
Այսպիսով առաջարկը՝ մինչև հունվարի 15֊ը փոխադարձ կապ հաստատելու և միասնաբար հեռացնելու ՔՊ վիրուսը ՀՀ֊ից վերաբերվում է նաև վերոնշյալ անձանց»։

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան