«Էդ խելքով քանի՞ ախպեր եք». Վահրամ Աթանեսյան
![]() 317 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 23:48 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա որ ամերիկացի քաղաքագետ, նախկին պետքարտուղար Բեյքերի խորհրդատու Պոլ Գոբլը Վարդան Օսկանյանին դատի տա և պատասխանատվության կանչի, թե ինչո՞ւ է Մեղրին Ադրբեջանին հանձնելու իր «ջհուդա-մասոնական» ծրագրի հեղինակային իրավունքը վերագրել Հեյդար Ալիևին, Հայաստանի արտաքին քաղաքականության նախկին ճարտարապետն ի՞նչ է պատասխանելու, որ վերցրել, նոր տարվա առաջին հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ կարգավորման «տարածքների փոխանակման» գաղափարը 1999թ. Հեյդար Ալիևն է Ժնևում ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Իրենք էլ տեղում քննարկել և համոզվել են, որ նա պատրաստ է հրաժարվել Արցախից և Լաչինի շրջանից, մնում է այնպես բանակցել, որ փոխարենը Հայաստանի տարածքից մեկ մետր չզիջվի, Ադրբեջանին միայն Նախիջևանի հետ կապ տրվի: Օրինակ՝ էստակադա կառուցելու ձևով: Ոչ մեկի մտքով չի՞ անցել, թե «ինչ կրետ է խայթել» ԿԳԲ-ի գեներալ-լեյտենանտ Ալիևին, որ «ընդհանուր պետություն» առաջարկը մերժելուց մեկ տարի հետո այնքան բարեսիրտ է դարձել, որ Նախիջևան «ոտաց ճանապարհ» ստանալու դիմաց «հրաժարվում է Արցախից և Լաչինից»: Նման դեպքում ղարաբաղցին ասում է. «Էդ խելքով քանի՞ ախպեր եք»: Ավելի ճիշտ՝ «էդ սուրբ միամտությամբ» քանի՞ հիվանդ էիք»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
