«Վարույթ իրականացնող մարմինները գործում են քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով». Նինա Կարապետյանց
![]() 153 Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 13:18 «Եթե 2018թ-ից հետո մենք ունեինք իրավիճակ, որ գրեթե անսահմանափակ, առանց որևէ խոչընդոտների, առանց բռնության և հետապնդումների մարդիկ կարող էին իրականացնել իրենց խաղաղ հավաքների հետ կապված բոլոր իրավունքները, ապա 2020-ից հետո կարելի է ասել, որ ամեն հաջորդ տարին շատ ավելի անհաջող էր՝ բռնություններով լի»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Իրավապաշտպանի խոսքով՝ ոչ թե ոստիկանությունը չի համապատասխանում մեր ուզած չափանիշներին, այլ քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով, արված հայտարարություններն ու կոչերը, բաց և փակ միջամտությունները բերում են այն բոլոր բռնություններին ու հետապնդումներին, որոնց մենք ականատես ենք լինում: «Քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով գործողություններ են կատարում նաև վարույթ իրականացնող բոլոր մարմինները՝ դատախազությունը, քննչական մարմինները»,- նշել է Կարապետյանցը և, անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող հավաքներին ու ուժային մարմինների գործողություններին՝ այդ հավաքի մասնակիցների նկատմամբ, ընդգծել. «Մենք ունենք միջազգային պարտավորություններ տարբեր ոլորտներում՝ սկսած խաղաղ հավաքները կարգավորող իրավունքներից, վերջացրած ընթացակարգերով, որոնք կիրառելի պետք է լինեն ՀՀ-ում: Եվ ըստ ներպետական և միջպետական մեր պարտավորությունների, մեր ոստիկանությունը պարտավոր է ոչ թե համատարած բոլորի՝ ներառյալ լրագրողների և խաղաղ, ոչնչի հետ կապ չունեցող մարդկանց վրա ձայնալուսային կամ այլ միջոցներ օգտագործի, այլ ուղղակի նեյտրալիզացնի այն մարդկանց, ովքեր խախտում են կանոնները: Մարդը պետք է հնարավորություն ունենա խաղաղ հավաք անելու, և եթե անգամ ինչ-որ էտապում խաղաղ չի լինում հավաքը, ուժը, որը պետք է կիրառվի, պետք է լինի համաչափ և օրինական»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
