«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան
![]() 222 Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 22:00 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս Թուրքիայի գլխավոր ազգայնականի՝ Ազգայնական շարժում (MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կոչը, որով նա ըստ էության առաջարկում էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ՝ շուրջ 3 տասնամյակ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին, գալ և Մեջլիսում քննարկել երկրի ապագայի հարցերը բանտում նստելու փոխարեն։ Բահչելիի այս կոչը արժանացավ նաև Էրդողանի հավանությանը, և երկար դադարից հետո հնարավորություն ստեղծվեց քրդական DEM կուսակցության պատգամավորական մի խմբի այցելել Իմրալը կղզի։ Նկարում արդեն բավականին ծերացած Աբդուլլահ Օջալանն է։ Արդեն կան որոշակի խոսակցություններ այն մասին, որ Օջալանը կարող է համաձայնել և գնալ գործարքի, ինչի արդյունքում կա հավանականություն, որ PKK մարտիկների մեծ մասը կզինաթափվի և կդադարեցնի զինված պայքարը։ Ես վստահ եմ, որ այդ պարագայում տարածաշրջանում շատ բան կփոխվի, ավելին՝ Թուրքիայի հավակնությունները ավելի կմեծանան, և քրդական գործոնը կդառնա արդեն ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլև Թուրքիայի կողմից ընդդեմ տարածաշրջանի երկրների՝ Սիրիա, Իրաք, Իրան, ուղղված գործիք։ Ինչպիսի՞ն կլինի քրդական ուժերի պատասխանը, սա կկանխորոշի նաև տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը, որի հեղինակը կդառնա արդեն հենց ինքը՝ Թուրքիան»։ ![]() Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

