«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
![]() 305 Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 23:36 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հայտարարություններով նրանք հող են նախապատրաստում ապագա ռազմական ագրեսիայի համար, որպեսզի հետագայում դա ձևակերպեն որպես ինքնապաշտպանական գործողություններ։ Իսկ մեր իշխանությունները անհոգ վայելում են հանգստյան օրերը։ Նրանք իրենց քարոզչամեքենայով ստեղծել են «անպրոբլեմ պետության» պատրանք և փորձում են կատարելագործել այն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հավատան այդ հեքիաթին։ Այսօր, երբ ԱՄՆ գործող վարչակազմը գնում է, իսկ եկողը դեռ երկար անորոշություն կամ բացարձակ չեզոքություն կպահպանի մեզ հետ կապված հարցերում, բնական է, որ մեր թշնամիները օգտվելու են ստեղծված խառնաշփոթից՝ առավելագույնը ստանալու համար: Ի՞նչ ենք անում մենք։ Անմիջնորդ ու առանց բանակցային որևէ հարթակի հարցազրույցներով բանակցություն ենք վարում: Սա անպատասխանատու և անհեռատես քաղաքականություն է, որը նոր աղետ է բերելու։ Շարունակում եմ պնդել, որ բաց հարցերը կարող են լուծվել վերջին ամենագործուն մեխանիզմով և կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին։ Հենց հիմա մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել այդ ձևաչափում, և դուք դա լավ գիտեք։ Հետո չասեք, թե քաղաքական խիզախություն չենք ունեցել ու չենք առաջարկել»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
