Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանը կգժվի, երբ տեսնի՝ իր մասին ոչ ոք չի խոսում». Գեղամ Մանուկյան

«Փաշինյանը կգժվի, երբ տեսնի՝ իր մասին ոչ ոք չի խոսում». Գեղամ Մանուկյան
156
Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 14:18

«Մի օր, որ Նիկոլ Փաշինյանը տեսնի՝ իր մասին ոչ ոք չի խոսում, կգժվի»,- «5-րդ ալիք»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի սոցցանցային ակտիվությանը: Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը գժվում է, երբ իր մասին չեն խոսում: «Սրբազան շարժման ժամանակ եկավ մի փուլ, որ օրակարգը Բագրատ Սրբազանն էր՝ սոցցանցեր, լրատվություն: Այդ պահին իշխանության գժվածությունը դրանից էր... Փաշինյանը փորձում է մնայուն ներկայություն ունենալ»,- նշել է Մանուկյանը՝ հավելելով. «Մեր հայրենակիցներին պետք է բացատրել, որ քո երկրի կառավարման ղեկը տվել ես ռումբի հետ խաղացող կամ ռիլեր թողարկող ու ֆեյսբուքներում զավզակություն անող մեկին»:

«Փաշինյանը կգժվի, երբ տեսնի՝ իր մասին ոչ ոք չի խոսում». Գեղամ Մանուկյան