«Ինչո՞ւ է գույքահարկի դրույքաչափն ամեն տարի բարձրանում»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

Գույքահարկի բարձրացումը, ըստ «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխության, ուժի մեջ է մտել 2021 թվականից։ Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թվականին։ Սակայն անցումային ժամանակահատված է եղել նշանակված և 2022 թվականից գույքահարկը որոշակի տոկոսային հարաբերությամբ աճել է. 2025 թվականի համար այն կազմելու է ընդհանուր գույքահարկի ծավալի 75%-ը, ամբողջական՝ 100% կկազմի 2026 թվականին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ի պատասխան հարցի, թե 2025 թվականի հունվարի 1-ից ի՞նչ փոփոխություններ են սպասվում և ինչո՞ւ է գույքահարկի դրույքաչափն ամեն տարի բարձրանում։
«Անշարժ գույքի հարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը 2026 թվականին կկազմեն մոտ 47 մլրդ դրամ։ Գումարը վճարվում է համայնքային բյուջեներ»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ դրանք ուղղվում են համայնքների ենթակառուցվածների զարգացմանը։
Օրենքով նախատեսված թանկացումը տարածվում է ամբողջ Հանրապետության վրա, այդ թվում սահմանամերձ համայնքների՝ ըստ համապատասխան հաշվարկման գործակիցների։
Նշենք, որ օրեր առաջ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանն անդրադարձել էր գույքահարկի թանկացման խնդրին՝ ասելով․ «Եթե նախկինում գույքահարկի հաշվարկի բազան գույքի կադաստրային արժեքն էր, ապա այսօր հիմք է վերցվում շուկայական արժեքի ինչ-որ գնահատում, որի կիրառման ու հաշվարկի բանաձևի արդյունքում մենք ստանալու ենք մի իրավիճակ, որ Կենտրոնում ապրող քաղաքացին գործնականում ունենալու է ֆինանսական ահռելի ծանր բեռ։ Երևանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը՝ 400 հազար և ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի շուրջ 30-40 հազար դրամ։
Ընդ որում, ֆինանսական ավելացող բեռի ողջ ծանրությունը երևանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ հիմնականում 2025-ի դեկտեմբերին, քանի որ գույքահարկի վճարման վերջնաժամկետը տարեվերջն է»։

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
10500:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
144Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
153Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
72325.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
40325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
39525.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
77025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
74624.09.2026, 22:42