«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
![]() 426 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 16:24 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ տարածվող լուրերին. «Սերժ Սարգսյանը լկտի և էժանագին ստեր է տարածում իմ մասին: Ես հիմա չեմ լռելու, հակառակը՝ ոչնչացնելու եմ Սերժ Սարգսյանի գլխավորած ստի ու չարիքի կայսրությունը, որն այսօր համատեղ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ: Սերժ Սարգսյանն ընդդիմություն չէ, նրա գլխավոր սկզբունքը հետևյալն է. քանի դեռ ինքը շանս չունի, որ իրենք վերադառնան իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա: Դա նշանակում է, որ պետք է սևացնել, հարձակվել բոլոր այն ուժերի, անձանց վրա, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Փաշինյանին: Դա է պատճառը, որ ես անձամբ թիրախավորվել եմ: Սերժ Սարգսյանը տարածում է, թե իբր ես նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և նրանից պաշտոն եմ խնդրել: Դա լկտի սուտ է»: Թևանյանն ընդգծել է, որ նամակի մասին ինքը խոսել է 2020-ի պատերազմից օրեր անց՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում. «Այդ նամակն իմ կողմից չի գրված եղել: Հայտնի զինվորական գործիչներից մեկը 2018-ին առաջարկեց սպասվող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ համատեղ վերլուծություն, գնահատական, առաջարկ պատրաստել ու այն ներկայացնել Փաշինյանին: Ստացել էինք զրո արձագանք»,- նշել է Թևանյանը: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
