«Ստյոպա՛, մի պատասխանի Ադրբեջանին, սպասի մինչև թուրքը մտնի տունդ»․ Գագիկ Համբարյան
161
Երեկ, 13:48
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլասազանդարներն անցան իրենց անպատվաբեր գործին։ Հլը դուք այս նիկոլական սազանդարին նայեք ինչե՜ր է արտաբերում։ Ստյոպա ես, ի՜նչ ես, 4 տարուց ավել է ՆիկոլԴ որևէ ձևաչափով Բաքվից հնչող ահաբեկումներին և վիրավորանքներին չի պատասխանում։ Քո նմանը հավատում է, որ ՆիկոլԴ այդքան տղա կա, որ իրեն հաղթածին կպատասխանի՞։ Հլը դու պատասխանի։ Ստյոպա ես, ի՜նչ ես, որքա՞ն պետք է լռել և կուլ տալ Բաքվից հնչող հակահայ զառանցանքները։ Ստյոպա ես, ի՜նչ ես, ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստանի գործընկերները։ Այն Ֆրանսիան, որի տականք նախագահ Մակրոնի քավորությամբ ՆիկոլԴ Պրահայում 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, թե՞ ԱՄՆ-դ, որի պետքարտուղարի տեղակալը և Պետդեպի խոսնակը հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի փայատերն իրենք են։ Ստյոպա ես, ի՜նչ ես, մանիպուլյացիաներդ, թե բա կոշտ արձագանքի կողմնակիցները թող գնան զինկոմիսարիատ ու գնան ճակատ ուղղակի զավեշտալի է։ Սա պետություն է, թե «шавкина контора», որտեղ ընդդիմությունը պետք է պաշտպանի՞ երկիրը... այս անասնական թեզը մշտապես օգտագործվում է Նիկոլի և նրա սազանդարների կողմից։ Պատկերացնում եք, օրինակ՝ Թուրքիան սպառնա Հունաստանին, իսկ Հունաստանի իշխանություննների սազանդարներն առաջ տանեն այն թեզը, որ թող ընդդիմությունը գնազինկոմիսարիատներ գնա։ Պատկերացնել հնարավոր չէ, բայց Հայաստանի պարագայում այդ հիմարությունն առաջ է տարվում և ժեղափթիր մասսան այդ անասունությունն ընդունում է։ Այս ի՞նչ հիմար բաներ ես արտաբերում, այ նիկոլասազանդար։ Ուրեմն միայն ընդդիմադիրները պետք է բանակ կազմեն ու գնան պատերազմելու Ադրբեջանի դեմ, սիրելի ՆԻկոլիԴ «եփած ճաշերի» պատճառով։ Ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը նաև դու ես ու քո նման նիկոլասազանդարներդ ու հենց ձեր նմանները առաջինը պետք է գնան զինկոմիսարիատ ու այնտեղից ճակատ։ Այ՛ ողորմելի, ո՞ւմ ես մեղադրում ժողովրդին ահաբեկելու մեջ։ Ընդդիմադիրների՞ն։ Ժողովուրդը չի տեսնո՞ւմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Թե՞ մենակ ձեզ է լսում ու տեսնում այդ ժողովուրդը։ Թե՞ քո նմանները դիտավորյալ են թմրեցնում ժողովրդին, որ թուրքը հանգիստ գա ու մորթի քո նշած ժողովրդին առանց դիմադրության։ Դե քո ու քո նմաններն էլ Հայաստանում չեն լինի ու որպես գաղթական դրսից ամեն ինչում կմեղադրեն նախկիններին։ Այ՛ ողորմելի, մեր բանակի բազկին հղում ես տալիս ու ընդդիմադիրներին ես պատերազմի ուղարկում, որ ի՞նչ։ Իյա, լուրջ ես ասում, որ «Ալիևի այս հարցազրույցը շատ նմանություւններ ունի 2020-օգոստոսի հարցազրույցին»։ Այո՛, շատ նման է և ի՞նչ։ Ի՛Նչ էր ձեռնարկում ՆԻկոլԴ 2020 թ-ին և հիմա։ Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉԻՆՉ։ Ստոպա ես ի՜նչ ես, ՆիկոլԴ մեկ պատասխան ունի Ալիևին՝ շարունակել լիզել նրա կոշիկները և քո ու քո նմանների միջոցով մանիպուլացնել հանրությանը։ Կապիտուլյանտի սպասարկու Ստյոպա, ամեն ինչի համար պատասխանատու է ՆիկոլԴ ու նրան սպասարկողները՝ 6 տարուց ավել է իշխանություն եք։ Ստյոպա, մի պատասխանի Ադրբեջանին, սպասի մինչև թուրքը մտնի տունԴ»։